Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ոչ պետական ուսհաստատությունների դասախոսների համար կվերացվի հավաստման պահանջը․ նախագիծ

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ՝ Կառավարության 2009թ․-ի հուլիսի 9-ի N 808-Ն և 2001 թ․-ի հունվարի 16-ի N 24 որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

 Նախագծով առաջարկվում է՝

  • մագիստրոսական ծրագիր իրականացնող կրթական հաստատությունների լիցենզավորման համար անհրաժեշտ պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ի համար տվյալ ուսումնական հաստատության հիմնական աշխատավայր հանդիսանալու պահանջը վերանայել և նվազեցնել մինչև 30% ինչը համապատասխանում է մասնագիտական կրթության ծրագրում ընդունված չափանիշին․
  • Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար վերացնել դասախոսների՝ օտար լեզվի իմացության հավաստման և վերապատրաստման պահանջները․
  • ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներին համապատասխանելու պահանջը մասամբ վերանայել, սահմանելով, որ մագիստրական ծրագրերի դեպքում մարզադահլիճի, արհեստանոցի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների վերաբերյալ պահանջների, որոնք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ դրանց առկայությունը պահանջվում է իրականացվող կրթական ծրագրի չափորոշիչով ․
  • «Մագիստրոս» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագրի 2 տարվա խորացված ուսուցման փոխարեն սահմանել 1 տարի։

«Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում մի շարք ոչ ֆորմալ կրթական հաստատություններ կլիցենզավորվեն և կավելացնեն ծավալները՝ պատրաստելով ավելի շատ կադրեր։ Արդյունքում հնարավոր կլինի բավարարել ավելի մեծ թվով տնտեսավարողների պահանջարկը՝ նպաստելով հատկապես բարձր արտադրողական ոլորտների արագ աճին։

Նախագիծը կարող է նպաստել նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության վերաորակավորմանը և մրցունակ աշխատանքով ապահովմանը»,-ասված է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել