Դատական դեպարտամենտն աշխատանքի է հրավիրում ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու իրավաբանների․
«Դատական դեպարտամենտում աշխատանքը հնարավորություն կընձեռի կատարելագործել Ձեր մասնագիտական ունակությունները, աշխատել բանիմաց և վաստակաշատ իրավաբանների հետ, միաժամանակ՝ իրավագիտության ոլորտում հմտությունների զարգացումն ապագայում կստեղծի հնարավորություն ստանձնել մասնագիտական ոլորտի պատասխանատու և բարձր պաշտոններ:
Նախապատվությունը կտրվի եռանդուն ու նպատակասլաց, ստեղծագործական մտածելակերպով, վերլուծական կարողություններով, բանակցելու և համագործակցելու, արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու հմտություններով, պատասխանատվության բարձր զգացումով թեկնածուներին:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ռեզյումեներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։ Կանցկացվի հարցազրույց՝ իրավաբանի թափուր հաստիքների համալրման նպատակով: Հարցազրույցի անցկացման վայրի և ժամանակի մասին կտեղեկացվի լրացուցիչ»: