Ավտոմեքենայով վազանց կատարելը` դանակահարության պատճառ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ստորին մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Աշոտ Դ.-ն, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ` ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհահատվածում, ավտոմեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Աշոտ Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել