Եթե ի շահ ուրիշի, առանց հանձնարարության, կատարվում են գործողություններ

Առանց շահագրգիռ անձի հանձնարարության, նրա այլ ցուցումի կամ նախապես տրված համաձայնության, գործողությունները, որոնք նպատակ են հետապնդել կանխել այդ անձին կամ նրա գույքին պատճառվելիք վնասը, կատարել նրա պարտավորությունները կամ պաշտպանել նրա այլ օրինաչափ շահերը (ի շահ ուրիշի գործողություններ), պետք է կատարվեն գործի հանգամանքների համար անհրաժեշտ հոգատարությամբ և շրջահայացությամբ` ելնելով շահագրգիռ անձի ակնհայտ օգուտից կամ շահից ու նրա իրական կամ հավանական մտադրություններից:

Ի շահ ուրիշի գործող անձը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին հայտնել շահագրգիռ անձին և ողջամիտ ժամկետի ընթացքում սպասել ձեռնարկված գործողություններին հավանություն տալու կամ չտալու մասին նրա որոշմանը, եթե միայն նման սպասումը շահագրգիռ անձին լուրջ վնաս չի պատճառի:

Շահագրգիռ քաղաքացուն ի շահ նրան գործողություններ կատարելու մասին հայտնելը պարտադիր չէ, եթե այդ գործողությունները ձեռնարկվում են նրա ներկայությամբ:

Անձը, որի ի շահ ուրիշի գործողությունները հանգեցրել են շահագրգիռ անձի համար դրական արդյունքի, իրավունք ունի վարձատրություն ստանալ, եթե նման իրավունքը նախատեսված է օրենքով, շահագրգիռ անձի հետ համաձայնությամբ կամ գործարար շրջանառության սովորույթներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել