Պավել Դուրովի ձերբակալության ժամկետը երկարացվել է 48 ժամով։
Այս մասին գրում է AFP–ն հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին հղումով։ Ինչպես նշում է աղբյուրը՝ կասկածյալին կալանավորելուց հետո դատավորը 96 ժամ ունի՝ մեղադրանք առաջադրելու կամ կալանավորին ազատելու համար։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Պավել Դուրովին կարող են լուրջ մեղադրանքներ առաջադրել՝ բովանդակությունը չափավորելուց և իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու պատճառով։ Սպասվում է, որ այսօր Փարիզի դատախազությունը Դուրովի գործով հայտարարություն կանի։