Օգոստոսի 22-ին, ժամը 20.32-ին, ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և Փրկարար ծառայության աշխատակիցներ։ Պարզվել է, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 42 երթուղին սպասարկող «Հունդայի» ավտոբուսը և «Ֆոլքսվագեն» ու «Բիդ» մեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։