«Պատասխանն անսպասելի կլինի». ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն

«Իրանի պատասխանը պետք է երկու հստակ արդյունք ունենա։ Նախ, այն պետք է պատժի ագրեսորին ահաբեկչության և Իրանի ինքնիշխանության խախտման համար։ Իրանը պետք է ուժեղացնի զսպող հզորությունը և հանգեցնի ռեժիմի խորը զղջմանը, որպեսզի կանխի ապագայում ցանկացած ագրեսիայի կրկնությունը», – հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը միտումնավոր է հետաձգում Իսրայելի գործողություններին պատասխանելը՝ մինչև Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունների ավարտը:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունից հայտնել են, որ պատասխանը պետք է լինի այնպիսին, որ բացասական ազդեցություն չունենա Գազայում հնարավոր հրադադարի վրա։

«Իրանի պատասխանը, հավանաբար, անսպասելի կլինի այս ռեժիմի համար՝ թե ժամանակի, թե ձևի առումով: Միգուցե, երբ նրանց աչքերը ուղղված լինեն դեպի երկինք և ռադարներին, նրանք ապշած կլինեն այն ամենից, ինչ կլինի երկրի վրա, և գուցե՝ երկուսի համադրությունը»,- հայտարարել են ներկայացուցչությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել