Այլևս ոչ մի բանակցություն Ուկրաինայի հետ․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բացառել է Կիևի հետ բանակցությունների հավանականությունը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է «բանակցային ծուղակում» հայտնվել։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։

«Իմ կարծիքով՝ վերջին շրջանում, թեև տեսականորեն, բայց գոյություն ուներ մի վտանգ՝ բանակցային ծուղակ, որում կարող էր հայտնվել մեր երկիրը որոշակի հանգամանքների դեպքում» – գրել է Մեդվեդևը՝ մանրամասնելով, որ խոսքը «միջազգային հանրության կողմից առաջարկված և Կիևի ռեժիմի կողմից պարտադրված խաղաղության շուրջ վաղ ու անհարկի բանակցությունների» մասին է, որոնց հեռանկարներն ու հետևանքները պարզ չեն։

«Նեոնացիստների կողմից Կուրսկի մարզում ահաբեկչության իրականացումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ոչ մեկի կողմից չլիազորված միջնորդների դատարկախոսությունը չքնաղ աշխարհի թեմայով դադարեցված է։ Հիմա բոլորն ամեն ինչ հասկանում են, նույնիսկ եթե չեն բարձրաձայնում: Նրանք հասկանում են, որ այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև թշնամու լիակատար ջախջախումը», – գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել