Գազամատակարարման դադարեցումներ մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի թիվ 24, 26, 26բ, 11, 5, 8, 7, 10, 3, 2, 4, 27ա, 27բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին ժամը 10։00-ից (գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ 7 ժամ) դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Լճափ և Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել