Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել է, թե ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ցեխ է շպրտել դատական համակարգի ուղղությամբ՝ հրապարակելով թվեր, թե դատավորները որքան կաշառք են վերցնում. «Միանշանակ համաձայն չեմ այդ զեկույցի հետ ու բացատրեմ, թե ինչի համար։ Ուրեմն դա, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին, եթե ինքն այդքան ինֆորմացված է, թող գնա դատախազություն։ Ու այդ դեպքում թող քննեն ու ասեն՝ դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Եթե համապատասխանում է իրականությանը, մեղավորներին կպատժեն, եթե չի համապատասխանում, իրեն կդատեն սուտ մատնության համար»։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցազրույցը Ռուբեն Վարդազարյանի հետ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` court.am-ի