ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջան այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհայտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։
Ռուսաստանի ղեկավարն իր պլանների մասին հայտարարել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նեղ կազմով զրույցի ժամանակ։
«Իհարկե, Ադրբեջան այցից հետո ես կկապվեմ վարչապետ Փաշինյանի հետ և կպատմեմ մեր բանակցությունների արդյունքների մասին», – Պուտինի խոսքերն է փոխանցում «ՏԱՍՍ»-ը։
ՌԴ նախագահը պետական այցով Բաքու է մեկնել օգոստոսի 18-ին։ Կողմերը սկսել են նեղ ձևաչափով հանդիպումը, որին կհաջորդեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով։