Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախում քննարկվում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հնարավորությունը, ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
«Ռուսաստանը ցանկություն է հայտնել բացել հյուպատոսություն, քանի որ մենք արդեն ունենք երկու գլխավոր հյուպատոսություն Ռուսաստանում՝ Եկատերինբուրգում և Սանկտ Պետերբուրգում։ Հաշվի առնելով Ռուսաստանի մեծությունն ու ադրբեջանցիների թիվը՝ դա տրամաբանական է։ Ադրբեջանում, ընդհակառակը, հյուպատոսությունների աշխատանքն ավելի սահմանափակ է, սակայն քննարկումները շարունակվում են, տարբերակներ են առաջարկվում»,- նշել է Բյուլբյուլօղլուն։