Երևան և Դիլիջան քաղաքներում կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Օգոստոսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Բարեկամության, Շամախյան փողոցների, հարակից փողոցների գազասպառողների, Դիլիջանի կենտրոնական դպրոցի («Այբ»), «Դիլի» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել