Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող օտարերկրացիներից, այս մասին Sabah թերթին հայտնել է ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիկայան։

«Ինչպես ԱՄՆ-ում և Անգլիայում, Թուրքիա ժամանողներից էլ մատնահետքեր կվերցնեն»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե երբ է նախատեսվում սկսել ծրագիրը։

Նա նաև հայտնել է հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճենման ծրագրերի մասին: Առաջին հերթին դա վերաբերում է երկրում բնակվող Սիրիայի քաղաքացիներին։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հանրապետությունում կա 4,4 միլիոն օտարերկրացի, որից 3,1 միլիոնը Սիրիայի քաղաքացի է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել