Կուրսկում շարունակվում են գրոհները, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ

ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ ուկրաինական ուժերի ներթափանցման հետևանքները վերացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:Նա նաև հայտնել է, որ մարզի երկնքում խոցվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։

«Այս գիշեր և առավոտյան Կուրսկի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական ինքնաթիռային տիպի վեց անօդաչու թռչող սարք և ևս հինգ հրթիռ», – գրել է Սմիրնովն իր Telegram ալիքում։

Կուրսկի մարզը լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Օգոստոսի 7-ին մարզում շարունակվող մարտերի ընթացքում վիրավորվել է ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին, որը գտնվում է ծանր վիճակում։

ՌԴ Բելգորոդի մարզում ևս հարձակումներ են տեղի ունեցել։ Օգոստոսի 8-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը ՀՕՊ ուժերն ուկրաինական 14 ԱԹՍ են խոցել Բելգորոդի մարզի տարածքում։ Ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ մարզը վերջին 1 օրվա ընթացքում 86 անգամ հարձակման է ենթարկվել։ Գնդակոծությունների և ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 16 մարդ է վիրավորվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել