Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

/Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/ (Սյունիք) ավտոճանապարհի 0-ից 19-րդ կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 8-ին‚ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Ճանապարհը վաղը՝ ժամը 10-ից 20.00‚ փակ կլինի երթևեկության համար։

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները նշված հատվածը կարող են շրջանցել Մ-2-Նորավան-Տաթև ճանապարհով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել