Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է ստորագրել

Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Հովիկ Արտաշի Աղինյանին «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական հետազոտությունների և մոնիթորինգի բաժնի պետ

Անդրանիկ Հայկազի Ղուլիջանյանին «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի պետ

Գրիշա Հայկազի Մուրադյանին աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ

Ջուլիետա Վազգենի Ստեփանյանին  աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ»,- ասված է կարգադրության մեջ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել