Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել