Օգոստոսի 5-ին ժ․15․15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի շրջանում, Աղստև գետի մեջ՝ երկու քաղաքացիներ են խեղդվում։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։