Գողություն «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկանգառում

Դեկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել 1988 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 28-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ և «Զվարթնոց» օդանավակայանի անվճար ավտոկանգառում անհայտ պայմաններում կորցրել իր մի ուղեբեռը:

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ճամպրուկը գողացել է 1990 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը դեկտեմբերի 4-ին, ժամը 23.50-ին, իր տնից բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունը տեղեկացնում է՝ կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել