«Հանել է վերջինիս տաբատը, թքել է նրա վրա, ստիպել է լիզել իր կոշիկի տակը»․ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

2024-ի մայիսին դատարան է ստացվել Ա․Խ․-ի գործը։ Վերջինս մեղադրվում է Ռ․ Ասատրյանին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ամբաստանյալը՝ վրեժխնդիր լինելու շարժառիթով՝ իր հորաքրոջ հետ սեռական հարաբերություն ունենալու, այն լուսանկարելու ու տեսանկարահանելու և դրանք վերջինիս  Աբովյան քաղաքի բնակարաններից մեկի հյուրասենյակում, ազատությունից ապօրինի զրկել է Երևանի բնակիչ Ռ․ Ասատրյանին՝ վերջինիս ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնելով արգելափակել է իր բնակարանում՝ զրկելով ազատ տեղաշարժվելու և շրջապատի հետ հաղորդակցվելու հնարավորությունից:

«․․․Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում և վայրում շարունակելով իր հանցավոր մտադրությունները, Ռ․ Ասատրյանին խոշտանգելու դիտավորությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին, հանել է վերջինիս տաբատը, թքել է նրա վրա, ստիպել է լիզել իր կոշիկի տակը, իր սեռական օրգանը քսել է նրա գլխին, ծխել է և ծխախոտի, ինչպես նաև մոխրամանի մեջ եղած մոխիրը լցրել է բերանը, թքել է անձեռոցիկի մեջ և ստիպել է, որ ուտի։ Ինչպես նաև ձեռքերով, ոտքերով ու աթոռով հարվածներ է հասցրել Ռ. Ասատրյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով «փակ գանգուղեղային վնասվածքի, ձախ քունքաճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, զույգ ակնակապիճների շրջանների արյունազեղումներ, ձեռքերի ու ոտքերի բազմաթիվ քերծվածքների» ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ»։,-նշվում  մեղադրական եզրակացության մեջ։

Նշված գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարոսյանին, դեռ մեկ նիստ է նշանակվել, սակայն հայտնի չէ՝ այն կայացել է, թե ոչ։

Ա․Խ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել