«Ո՞վ է այդքան անհանգստացած». Ավանեսյանն առաջարկում է հետաքննություն անցկացնել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր լրագրողների հետ հերթական հանդիպմանը պատասխանեցի մի շարք հարցերի, և ինքս էլ՝ վերլուծող մեր լրագրողներին, առաջարկեցի ուսումնասիրության հետաքրքիր թեմա.

Հարցս այստեղ էլ ձևակերպեմ. «Ո՞վ է այդքան անհանգստացած մեր հետևողական քաղաքականությունից և ով է՞ դեռևս 2021 թվականից ամեն շաբաթյա կտրվածքով տիրաժավորվող բամբասանքների շահագրգիռ կողմը…»:

Վստահ եմ` հետաքրքիր և հետաքննական հոդված կստացվի))))):

Իսկ մյուս թեմաների մասով վերահաստատում եմ`

Ա) Աղի մասին նախագիծը և մեր կարգավորումները նպաստում են վարքագծային փոփոխության և բնակչության մոտ ձևավորում են առողջ ապրելակերպի սովորություններ։

Բ) Ոչ թե մատանիների, գելլաքի և զարդեր կրելու արգելք, այլ ձեռքերի հիգիենայի պահպանման նորմ: Ձեռքերի հիգիենան բժշկական օգնության և սպասարկման որակի վրա ուղիղ ազդող գործոն է:

Գ) Մենք իրագործելու ենք ապահովագրական մեր մեծածավալ ռեֆորմը` կյանքի կոչելով մեր քաղաքական խոստումը, միևնույն ժամանակ ապահովելով բազմակողմանի ապացուցահեն աշխատանք գործընկերների հետ:

Հիշեցման կարգով` Կառավարության կողմից ընդունված ապահովագրության մասին հայեցակարգն արդեն իսկ ֆիքսել է հիմնարար սկզբունքները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել