Հնարավո՞ր է, որ դատապարտյալը պատժի ամբողջ ժամկետը կրի միայն մեկ ուղիչ հիմնարկում

Դատապարտյալը պատժի ամբողջ ժամկետը, որպես կանոն, կրում է մեկ ուղղիչ հիմնարկում։

Պատժի հետագա կրելը շարունակելու համար դատապարտյալին մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխել թույլատրվում է նրա հիվանդության, ուղղիչ հիմնարկի վերակազմակերպման կամ լուծարման, դատապարտյալի անձնական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տվյալ ուղղիչ հիմնարկում դատապարտյալի հետագա գտնվելուն խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել