2020-ի պատերազմից երկար տարիներ առաջ և դրանից հետո ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգության երաշխավորն էր, սակայն նա ձախողեց, թիկունք դարձրեց, երբ Ադրբեջանը վերագրավեց Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները: Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Դա հանգեցրեց հարաբերությունների խիստ խզման, Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռվանալ ՌԴ-ից: Իսկ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա տեղի ունենա»,- ասել պետքարտուղարի օգնականը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնց առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման մասին է:
«Հայաստանն այն թեման է, որին ԱՄՆ-ն շատ ժամանակ է տրամադրում: Մի քանի ամիս առաջ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանի հետ և հաստատել ՌԴ-ից ՀՀ-ից կախումը նվազեցնելու նոր հարթակ: Հայաստանը գրեթե ամբողջովին՝ տնտեսապես և էներգետիկայի առումով կախված է ՌԴ-ից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա»,- ասել պետքարտուղարի օգնականը: