Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի և Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:
Մալխասյանը 08.07.2014թ.-ից 2023թ. աշխատել է «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:
16.10.2010թ.-ից հանդիսացել է Փաստաբանների պալատի անդամ:
11.09.2023 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-296-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Քոչարյանը 2006-2014 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչը:
2015-2019 թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2019 թ. հունիսին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Հայրապետյանը 2001 թվականից մինչև 2005 թվականը սովորել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում:
2009 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքում , որպես նոտարի օգնական:
2014 թվականի մայիս ամսից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության Նախարարության Երևան քաղաքի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար: