Ավտովթար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներ

Հուլիսի 24-ին, ժամը 22:51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանա­պարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 2-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 2004 թ․) շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Հ․-ի դին և տուժածներ՝ Հ. Ս․-ն (ծնված 2004 թ․), Վ․ Ք․-ն (ծնված 2007 թ.) և Ա․ Ք․-ն (ծնված 2009 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել