Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) համաձայն՝ Երկիրը ապրել է իր ամենաջերմ օրը նորագույն պատմության մեջ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«ERA5 տվյալների բազայում՝ 17,15°C: Սա գերազանցում է նախորդ ռեկորդները՝ 17,09°C, որը սահմանվել էր ընդամենը մեկ օր առաջ՝ 2024 թվականի հուլիսի 21-ին, և 17,08°C, որը սահմանվել էր մեկ տարի առաջ՝ 2023 թվականի հուլիսի 6-ին:
Համաձայն C3S-ի հուլիսի 24-ին հրապարակված նախնական տվյալների երկուշաբթի, հուլիսի 22-ը ERA5 տվյալների բազայում ամենաշոգ օրն է եղել 1940 թվականից սկսած: ERA5 Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF) վերջին 80 տարիների գլոբալ կլիմայի և եղանակի հինգերրորդ սերնդի ռեանալիզն է
Տվյալները կարող են ուսումնասիրվել Կլիմայական զարկերակ՝ Climate Pulse-ում՝ C3S հավելվածում, որը տրամադրում է պատմական ջերմաստիճանի տվյալներ և մոտ իրական ժամանակի ջերմաստիճանի տվյալներ ERA5 ռեանալիզի տվյալների բազայից»,-նշել է նա: