Հունաստանը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի ընդունած որոշումներն՝ դրանք անվանելով պատմական։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Հունաստանը ողջունում է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի պատմական որոշումները», – նշել է Հունաստանի ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը: