Սանիտարահիգիենիկ փորձաքննության վերաբերյալ

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագիտական փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրում քիմիական և կենսաբանական արտանետումներ և հոսքեր ունեցող օբյեկտների, ինչպես նաև էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման և ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում նաև պետական մարմինների հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության նախաձեռնությամբ, ինչպես նաև հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության կողմից բարձրացված սանիտարահամաճարակային, անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:

Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները քննարկվում և հաշվի են առնվում պետական մարմինների կողմից` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել