Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:
Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորu տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև նրա 65 տարին լրանալը: