Հուլիսի 23-ին, ժամը 13.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան ճանապարհի 56-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել կայանված «Զիլ» մեքենայից իջնող վարորդին՝ 1955 թ. ծնված Գևորգ Ի.-ին, որը տեղում մահացել է: «Մերսեդեսն» այնուհետև բախվել է կայանված «Օպել» մակնիշի երկու մեքենաների:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Մերսեդեսի» վարորդը ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: