Հուլիսի 19-ին ԶՊՄԿ-ում ավանդաբար նշվեց հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց բացահանքում` «Կոմացու» մակնիշի հանքային տեխնիկայի ցուցադրությամբ, որց հետո Քաջարանի մշակույթի պալատում կայացավ պաշտոնական մասը. մարզային և համայնքային ղեկավարների, ինչպես նաև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի ուղերձներից հետո պարգևատրվեցին ընկերության 22 լավագույն աշխատակիցներ, ովքեր վերջին տարիներին շոշափելի աշխատանքային ձեռքբերումներ էին արձանագրել:
Օրը ավարտվեց տոնական համերգով` հայ աստղերի մասնակցությամբ: