Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին, կա տուժած

Հուլիսի 22-ին, ժամը 07:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Վարդաշատ գյուղում, «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ. Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 180 մետր)․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել