Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու է ուղարկվում ոչ ուշ, քան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու կարգադրությունը ստանալու օրվանից հետո`քսանօրյա ժամկետում:
Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատև տեսակցություն: Դատապարտյալը պատիժը կրելու է ուղարկվում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: