«Օզոնի» առաքիչները գործադուլ են հայտարարել

Եկատերինբուրգում Օզոնի առաքիչները գործադուլ են հայտարարել: Այս մասին գրում է E1 հրատարակությունը։ Լրագրողների տվյալներով՝ հուլիսի 21-ին հերթափոխին չեն ներկայացել մոտ 70 առաքիչներ, այսինքն՝ գրեթե բոլոր վարորդները, նշում է հրատարակությունը։

Աշխատակիցները դժգոհում են ղեկավարության վատ վերաբերմունքից, ուշացումներից և աշխատավարձերի չվճարումից։ Նրանք, մասնավորապես, ասում են, որ բախվում են ապրանքների ուշ առաքման հետ, ինչի պատճառով էլ ստիպված են աշխատել մինչև ուշ գիշեր։

«Աշխատանքի ծավալն աճում է, բայց վճարումը մնում է նույնը, աշխատավարձը չի փոխվում», – նշել է առաքիչներից մեկը։

«Օզոնից», ի պատասխան հարցման, ասել են, որ իրենք տեղյակ են գործադուլի մասին։ Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ ուշ բեռնման խնդիրն «արդեն լուծվում է», և որ ընկերությունն աշխատավարձերի ուշացումներ կամ չվճարումներ չի ունեցել։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել