Երեկ Երևանի Հանրապետության հրապարակի մոտ տեղի ունեցող ակցիաներից մեկի ժամանակ ներկա գտնվողներից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներեալ-մայոր Լևոն Երանոսյանը սպառնացել է մի լրագրողի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Կվեկալեմ հեռախոսը ձեռիցդ, եղա՞վ. ուրիշի տեղ ինձ չդնես, վեկալեմ կտամ դեմդ կգարդե, եղա՞վ… ուզում ես անեմ, տենաս»,-սպառնացել է գեներալ-մայորը լրագրողին:
Մանրամասները կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` police.am-ի