Ե՞րբ է անցկացվում սնանկության կառավարիչների որակավորման քննությունը

Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումն անցկացվում է տարեկան մեկ անգամ։ ՀՀ Արդարադատության նախարարությունը որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ https://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և իր՝ www.justice.am (www.moj.am) պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է որակավորումն անցկացնելու մասին հայտարարություն։ Հայտարարության մեջ նշվում են օրենքով սահմանված պահանջները, ստուգման անցկացման ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու եղանակը, վերջնաժամկետը և վայրը։

Որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն որակավորման ստուգումն անցկացնելուց առնվազն տասն օր առաջ։

Կառավարչի որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և որակավորում ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ կամ անցել են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան ստաժավորում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել