Վթարային ջրանջատումներ Երևանում և Սևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 17-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի ք․Սևան Չարենց, Թումանյան, Դեմիրճյան, Աբովյան փողոցների, 5-րդ միկրոթաղամասի , Սայաթ-Նովա 18-20, 22, 24, 26 շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 17-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Հր.Աճառյանի 1-36 շենքերի ջրամատակարարումը:

Հուլիսի 17-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի  Եղիազարյան, Լևոնյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել