Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
Կենսագրություն
Ծնվել է 1983թ. փետրվարի 26-ին, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2007-2008թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/,
2008-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ,
2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
III-IX.2014թ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2016-2018թթ.` Արարատի մարզի դատախազության դատախազ,
2018-2020թթ.` Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ,
2020-2021թթ.` Երևան քաղաքի դատախազության դատախազ,
2021-2023թթ.` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ,
II-VI.2023թ.` Արարատի մարզի դատախազի տեղակալ,
VI- IX.2023թ.` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, ապա ներքին անվտանգության բաժնի պետ:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ․
Ամուսնացած է, ունի երկու երեխա: