Հարգելի´քաղաքացիներ, հաշվի առնելով վերջին շրջանում մեր կենտրոնում և Երևանի փողոցներում հայտնված հասկի ցեղատեսակի կենդանիների քանակությունը, հորդորում ենք կենդանի գնելուց հաշվի առնել ցեղատեսակին բնորոշ առանձնահատկությունները: Այս մասին հայտնում են Կենդանիների խնամքի կենտրոնից։
«Եվս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք կենդանի գնելուն և որդեգրելուն վերաբերվել առավել քան պատասխանատու:
Կենդանիները խաղալիք չեն, որոնց կարելի է դեն նետել:
Անպատասխանատու վերաբերմունքը հանգեցնում է թափառող շների քանակի անխուսափելի աճին»,-նշվում է հայտարարության մեջ: