«Ժողովուրդ ջան, քիչ առաջ մեր բնակարան են այցելել ոստիկանության աշխատակիցները և ինձ տեղեկացրեցին, որ երեկ ոստիկանության վարչություն ահազանգ է եղել, որում նշվել է թե իբր ես այսօր պատրաստվում եմ ինչ-որ բռնություններ կատարել: Հիմա տեղի ունեցածը պարզաբանելու համար ես գնում եմ ոստիկանություն, եթե չեմ սխալվում՝ քաղաքային վարչություն: Հույս ունեմ որ այս միջադեպը կապ չունի այսօր նախատեսվելիք միջոցառման հետ (ինչպես արդեն գիտեք` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն ևս այսօրվա ` «Ընդդեմ Մաքսային Միության» նախատեսվող միջոցառման կազմակերպիչներից է): Այնուամենայնիվ բոլոր իմ ընկերներին, մեր կազմակերպթյան անդամներին և համակիրներին կոչ եմ անում այսօր` ժամը 13.00-ին լինել Ազատության Հրապարակում, որտեղից կմեկնարկի ՀՀ քաղաքացիների հավաքը»:
«Քաղաքացիական գիտակցության» ՀԿ –ի նախագահ Նարեկ Սամսոնյանի Facebook-յան գրառումը
Լուսանկարը` Նարեկ Սամսոնյանի Facebook-յան էջից