Կյանքից հեռացել է ԵԿՄ հիմնադիր անդամներից Մուշեղ Ագունի Սաղաթելյանը

Այսօր կյանքից հեռացավ ԵԿՄ հիմնադիր անդամներից Մուշեղ Ագունի Սաղաթելյանը՝ ծնված 1950թ.-ին. նա 2018թ.-ից կոմայի մեջ էր: Այս մասին հայտնում են Երկրապահ կամավորական միությունից։

«Երկրապահ կամավորականների միությունն իր վշտակցությունն է հայտնում ընտանիքին, մարտական ընկերներին, հարազատներին, բարեկամներին:

Մուշեղ Սաղաթելյանը 1990-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ ԱՀ սահմանների ազատագրական, պաշտպանական մարտերին. իր ուրույն դերն է ունեցել բանակաշինության գործում: 1991-2000թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ ՆԳՆ համակարգում, երկար տարիներ զբաղեցրել է կալանավայրերի վարչության պետի պաշտոնը: Մուշեղ Սաղաթելյանը՝ 2008թ.-ի «Մարտի 1-ի գործով»՝ քաղաքական հայացքների համար դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ արդարացվել՝ 2019թ.-ին:

Մուշեղ Սաղաթելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 15:00-ից, Շիրակի մարզի, Անի համայնքի Ձորակապ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում, հուղարկավորությունը՝ հուլիսի 14-ին, ժամը 13:00-ին՝ Ձորակապ գյուղի գերեզմանատանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել