Դատախազությունում ծառայողական ենթակայությունը

Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ:

Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ՝ իր համակարգման ոլորտում:

Մարզի դատախազը վերադաս է մարզի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:

Երևան քաղաքի դատախազը վերադաս է Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:

Զինվորական դատախազը վերադաս է կայազորների զինվորական դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների զինվորական դատախազությունների կազմում գործող դատախազների նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել