Մեր ժողովրդի Արցախ վերադարձը հրամայական է․ Բագրատ Սրբազան

Արցախն ինձ համար եղել և մնում է այն խտացված ազատությունն ու այն, որ մեր կենսագրությունը մեզանից գողացված է։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այո, մեր ժողովրդի վերադարձը հրամայական է։ Անտեր մնացած մեր վանքերն ու շիրիմները, մեր շեները պետք է կենդանություն ստանան և վերադարձը այս շարժման հրամայականներից մեկն է։ Բաքվի բանտերում գտնվող մեր ընկերներն էլ պետք է վերադառնան։ Եվ այս շարժման հաղթանակի գրավականներից մեկը հենց մեր տուն վերադարձի մասին է։ Դա այս ամբողջ աղետի մի մեծ մասն է կազմում, որը մենք ամբողջական ջանքերով պետք է լուծենք»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել