Ինեկոբանկի քարտային գործարքների պրոցեսինգային համակարգերում վերջերս տեղի են ունեցել  տեխնիկական խափանումներ․ Ինեկոբանկը պարզաբանում է

Ինեկոբանկը պարզաբանում է․

«Սիրելի հաճախորդներ,

Ինեկոբանկի քարտային գործարքների պրոցեսինգային համակարգերում վերջերս տեղի են ունեցել  տեխնիկական խափանումներ, որոնք շատերիդ համար անհարմարությունների պատճառ են դարձել։ Ցավում ենք, որ նման փորձառություն եք ունեցել ու հայտնում, որ տվյալ խնդիրն այս պահին կարգավորված է, և համակարգն աշխատում է անխափան։

Մենք արժևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը և շարունակաբար կատարելագործում մեր գործիքակազմը։ Վերազինումների այս ճանապարհին, սակայն, երբեմն կարող են առաջանալ անկանխատեսելի խնդիրներ՝ կապված միջբանկային փոխանցումների, կապի տատանումների, համակարգի ծանրաբեռնվածության և այլ հարցերի հետ, որոնց մենք մշտապես  փորձում ենք հրատապ ու հետևողական լուծումներ տալ։

Վստահեցնում ենք, որ բարձրաձայնված բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, և մեր հաճախորդին մտահոգող որևէ հարց անպատասխան չի մնա։ Յուրաքանչյուր խնդիր կստանա անհատական  լուծում՝  հաշվի առնելով հաճախորդի լավագույն շահը։

Ինեկոբանկը հավատարիմ է իր արժեքներին, այն է ՝ թափանցիկություն ու ազնվություն, և, միևնույն ժամանակ,  չափազանց կարևորում է հաճախորդների սպասարկման որակը, ինչպես նաև առաջացած հարցերին հնարավորինս արագ արձագանքելու անհրաժեշտությունը։

Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք անմիջականորեն կապ հաստատել մեզ հետ։ Հաճախորդների աջակցման թիմը պատրաստ է օժանդակել  հետևյալ ուղիներով՝

  • InecoMobile հավելվածի Live Chat բաժին,
  • [email protected] էլ․ հասցե,
  • +374 10 510 510 շուրջօրյա գործող հեռախոսահամար։

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր հաճախորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում լոյալության, ըմբռնման և շարունակական կատարելագործման այս ուղին համատեղ անցնելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել