ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է  պայքարը տարբեր տեսակի դեղամիջոցների` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: 

Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի ԷՉ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողության ներքո գտնվող դեղամիջոցների տեղափոխումը Վրաստանից  Հայաստանի Հանրապետություն կազմակերպում է մաքսային հսկողությունից թաքցնելով՝ կիրառելով դեղամիջոցների հայտնաբերումը դժվարացնող եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

«Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մաքսանենգության դեմ պայքարի ու Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների  աշխատակիցները Վրաստանից ժամանելուց հետո, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» մաքսային անցման կետի տարածքում, մաքսային հսկողություն են իրականացրել ԷՉ-ի և նրա կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ 

Մաքսային հսկողություն՝ մասնավորապես, մաքսային զննում իրականացնելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խորը զննման անգար, որտեղ տրանսպորտային միջոցի բեռնախցիկի և սրահի հետևի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 65 կգ քաշով դեղամիջոցներ։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել