2024 թվականի հունիսը նույնպես սահմանել է ջերմաստիճանային ռեկորդ․ Լևոն Ազիզյան

2024 թվականի հունիսը նույնպես սահմանել է ջերմաստիճանային ռեկորդ և Կոպեռնիկուսի մոնիթորինգի եվրոպական ծառայության տվյալներով այն ամբողջ աշխարհում ավելի տաք էր, քան նախորդ ցանկացած ռեկորդային հունիս:

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ըստ նրա տվյալների՝ օդի միջին ջերմաստիճանն ամբողջ աշխարհում, ներառյալ բևեռները, հասել է 16,66°C, ինչը 0,67°-ով բարձր է 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։ Բացի այդ, 2024 թվականի հունիսը դարձավ տասներեքերորդ անընդմեջ ամիսը, որը գերազանցեց ջերմաստիճանի ռեկորդը, ասվում է զեկույցում:

Հունիսի միջին ջերմաստիճանը 1,5°-ով բարձր էր, քան 1850-1900 թվականներին նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ 1,5°-ի շեմը սահմանվել է Փարիզի կլիմայի համաձայնագրով որպես ջերմաստիճանի տարեկան բարձրացման առավելագույն մակարդակ, որը կնվազեցնի կլիմայի փոփոխության ռիսկերն ու ազդեցությունները:

Ծառայության տվյալներով հունիսին օդի ջերմաստիճանը միջինից բարձր է եղել հարավարևելյան Եվրոպայում, Թուրքիայում, Արևելյան Կանադայում, ԱՄՆ-ի արևմուտքում, Մեքսիկայում, Բրազիլիայում, հյուսիսային Սիբիրում, հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Անտարկտիդայում: Միջինից ցածր ջերմաստիճան է գրանցվել Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում և Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում:
Տվյալները հավաքագրվել են արբանյակների, օդերևութաբանական կայանների, նավերի և օդանավերի միջոցով ամբողջ աշխարհում, հայտնում է Copernicus-ը»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել