Հուլիսի 11-ին՝ ժամը 15:00-ին, Կապանում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում (ք․ Կապան, Մ. Հարությունյան փող., 1ա շենք)։
Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14։45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։