Որո՞նք են արտաբյուջետային հաշիվները

Արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաև բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են և նախատեսված են`

ա) առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի (ներառյալ` նպատակային բյուջետային ֆոնդերի մուտքերի և ելքերի) կատարման և առանձնացված հաշվառման համար.
բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի և դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման համար.
գ) դատական, նախաքննական և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական և կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական և ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաև արտարժութային) միջոցների ստացման և դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար.
դ) պետական լիազորված մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման և ավանդադրման համար.
ե) պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ` սակարկությունների կազմակերպման հետ կապված նախավճարների գանձումը և վերադարձն ապահովելու համար.
զ) պետական հիմնարկների անվամբ` իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկման համար.
է) պետական մարմինների անվամբ` որոշակի ոլորտներում առանձին տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետևանքների վերացման և ռիսկերի կառավարման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով այդ սուբյեկտների կողմից կատարվող վճարների կամ մասհանումների տեսքով ստացվող միջոցների կուտակման համար.
ը) պետական և համայնքային հիմնարկների անվամբ` օրենքով կամ կառավարության (համայնքի ավագանու) որոշմամբ նախատեսված աղբյուրներից այլ նպատակներով միջոցների կուտակման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել