«Իրար լափելով ապրում ենք»․ Վլադիմիր Գասպարյանը՝ դատավճռի հրապարակումից հետո

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դատարանի բակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշեց, որ դատավճիռը դեռ չկա․ «Մենք վճռին կծանոթանանք, այնուհետև՝ կանենք պաշտոնական հայտարարություն։ Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մեկին էլ մեղավոր չճանաչի»։

«Ես միշտ ամեն ինչի սպասում եմ»,-նախկին ոստիկանապետը անդրադարձավ լրագրողի՝ սպասելի՞ էր դատավճիռը հարցին։

Լրագրողի հարցին, թե Գասպարյանի կարծիքով դատարանի վրա ճնշումներ եղե՞լ են, Գասպարյանը պատասխանեց, որ դա անլուրջ խոսակցություն կլինի, չի ցանկանում կարծիք հայտնել․

«Ես հիմա էլ եմ հայտարարում և շարունակում եմ ասել դրա մասին, որ անմեղ եմ։  Ասեմ ձեզ՝ քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարներին դուր գալու համար փորձել են մի քիչ ճարպիկություն անել»։

Լրագրողը հետաքրքրվեց, թե ե՞րբ Գասպարյանը անուններ կհնչեցնի, որին ի պատասխան նախկին ոստիկանապետը կատակեց՝ «վաղը չէ մյուս օրը»։

Լսելով, որ Վալերի Օսիպյանը արձագանքել է իր մասին արված հայտարարություններին՝ Գասպարյանը ասաց, որ չի ցանկանում «հանգուցյալների» մասին խոսել․ «Ինքը մեր կապավորն է եղել, իրեն ասվել է այն, ինչը պետք է լսեր և գնար փոխանցեր»։

«Երբ մարդ վատառողջ է լինում, էն եռանդը չի ունենում։ Ես այն ժամանակ քանի տարեկան էի, հիմա քանի տարեկան եմ։ Աճում ենք»,-ի պատասխան հարցին, թե կարծիքներ են հնչում, որ Գասպարյանի գնահատականները իշխանության մասին մեղմացել են, արձագանքեց Գասպարյանը։

«Ավելի լավ ա մարդ ազատազրկվի, քան ապրի էն շրջապատում, ոնց որ հիմա ենք ապրում։ Իրար լափելով ապրում ենք»։

Խոսելով նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանի մասին՝ Գասպարյանը նշեց, որ բարձր կարծիքի է նրա անձի մասին․ «Երեկ էլ կարդացի, որ ինքը լավագույն դատավորի վարկանիշն ունի»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել